Ամերիկական ՀՀՊ-ն ուղղված է Ռուսաստանի և Չինաստանի վրա․ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբ


Ամերիկական ՀՀՊ-ն ուղղված է Ռուսաստանի և Չինաստանի վրա․ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբ
Ապրիլ 27 00:21 2017

Ռուսաստանի պաշտպանության նախարարության գիտնականների կատարած համակարգչային մոդելավորման արդյունքները հաստատել են ԱՄՆ ՀՀՊ ուղղվածությունը Ռուսաստանի և Չինաստանի վրա, հայտարարել է ՌԴ զինված ուժերի օպերատիվ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը, հայտնում է RIA Novosti-ն:

«Ռուսաստանի ներկայացուցիչները բազմիցս տարբեր մակարդակներում ամերիկյան կողմի ուշադրությունը հրավիրել են վտանգի վրա, որը ներկայացնում է ՀՀՊ գլոբալ համակարգը աշխարհում ռազմավարական հավասարակշռության համար: Փաստարկները չեն ընկալվում, ակնհայտ փաստերը անտեսվում են: ԱՄՆ-ը հայտարարում է հակահրթիռային համակարգերի ուղղված չլինելու մասին Ռուսաստանի և Չինաստանի վրա: Սակայն համակարգչային մոդելավորման արդյունքները վկայում են հակառակի մասին»,- ասել է նա: