Ադրբեջանի կառավարությունը չի վճարում ՄԻԵԴ-ի սահմանած տույժերը


Ադրբեջանի կառավարությունը չի վճարում ՄԻԵԴ-ի սահմանած տույժերը
Ապրիլ 26 19:48 2017

Ադրբեջանի կառավարությունը չի կարողանում վճարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով սահմանված տույժերը, որոնցով պետք է փոխհատուցվեն Ադրբեջանի քաղաքացիները՝ հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:

Ադրբեջանցի իրավապաշտպան Ասաբալի Մուստաֆաևի փոխանցմամբ` Ադրբեջանի կառավարությունը փոխհատուցել է ՄԻԵԴ-ի կողմից սահմանված տույժերի միայն մի փոքր մասը:

Իրավապաշտպանը տուժողներին, որոնք իրենց ամբողջական փոխհատուցումը չեն ստացել, կոչ է արել խնդրի վերաբերյալ գրավոր դիմում պատրաստել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե ուղարկելու համար:

Ապրիլի 13-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ 23 վճիռ, որոնց հիման վրա Ադրբեջանի կառավարությունը տուգանվել է 271 հազար եվրոյի չափով: ՄԻԵԴ ներկայացված 23 բողոքները հիմնականում վերաբերում են ադրբեջանական իշխանությունների կողմից լրագրողների, բլոգերների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ պարբերաբար կիրառվող ճնշումներին, ինչպես նաև ընտրողի ազատ ընտրության իրավունքին խոչընդոտելու դեպքերին:



loading...