Մակրոնը չունի իսլամիստական ահաբեկչությունից պաշտպանվելու պլան. Լե Պեն


Մակրոնը չունի իսլամիստական ահաբեկչությունից պաշտպանվելու պլան. Լե Պեն
Ապրիլ 26 19:40 2017

Ֆրանսիայի նախագահի թեկնածու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ իր հակառակորդ, «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը իսլամիստական ահաբեկչությունից Ֆրանսիան պաշտպանելու պլան չունի: Այդ մասին հայտնում է Reuters-ը:

«Պարոն Մակրոնը Ֆրանսիայի քաղաքացիներին իսլամիստական սպառնալիքից պաշտպանելու պլան չունի»,- հայտնել է Լե Պենը:

Նրա խոսքերով` նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը կդառնա «անվերահսկելի գլոբալիզացիայի» մասին հանրաքվե: