10 ամենաինտելեկտուալ ֆիլմերը. քանի՞սն ես դիտել


10 ամենաինտելեկտուալ ֆիլմերը. քանի՞սն ես դիտել
Ապրիլ 26 23:29 2017

Տարբեր ժամանակների կինոքննադատների կողմից այս ֆիլմերը ճանաչվել են ամենաինտելեկտուալները: Դրանք դիտելիս պետք է կենտրոնանաք բոլոր մանրուքների վրա, որպեսզի կարողանաք հասկանալ իմաստն իր ողջ խորությամբ:

Եվ այսպես, քանի՞սն եք դիտել:

1. «Ժառանգները»
Մեծահարուստ կալվածատերը փորձում է վերգտնել կապն իր երկու դուստրերի հետ։ Նրանց հարաբերությունները դադարել էին կնոջ հետ պատահած լուրջ նավավթարից հետո:

2. «Աղախին»

Նախորդ դարի 60-ականներ: Ամերիկա: Հարավ:
Ֆիլմը միավորում է երկու սևամորթ և մի սպիտակամորթ կանանց: Նրանցից յուրաքանչյուրն ունի ոչ սովորական ու դժվար ճակատագիր, բայց և այնպես նրանք ամեն կերպ փորձում են ինչ-որ բան ուղղել այս դաժան կյանքում և փոխել սեփական ճակատագրերը…

3. «1+1»

Կաթվածահար հարուստ արիստոկրատ Ֆիլիպը, որը հաշմանդամ է դարձել այն բանից հետո, երբ վթարի էր ենթարկվել պարապլանով թռիչքի ժամանակ, փնտրում է օգնական, որը պետք է խնամի իրեն։ Թեկնածուներից մեկին՝ սևամորթ Դրիսին, հարկավոր չէ աշխատանք. նա պարզապես գրավոր հրաժարական է ուզում, որպեսզի գործազրկության նպաստ ստանա։ Բայց անսպասելիորեն հենց նրան է ընտրում Ֆիլիպը։ Քրեական միտումներ ունեցող, մարիխուանայի, կանանց և ռիթմիկ երաժշտության սիրահար սենեգալցու համար լիովին խորթ են լավ շարժուձևերը...

4. «Ժամանակ»

Բարի գալուստ մի աշխարհ, որտեղ ժամանակը դարձել է միակ և ամենահաստատուն միավորը, որտեղ մարդիկ գենետիկորեն այնպես են ծրագրավորվել, որ 25 տարի չեն ծերանում: Իհարկե, այդ տարիները փող արժեն: Եվ ահա հարուստները դառնում են գրեթե անմահ, իսկ աղքատները, ինչպես միշտ, պետք է պայքարեն իրենց կյանքի համար: Ուիլը`գետտոյի ապստամբը, անարդարացիորեն մեղադրվում է սպանության համար ժամանակի կողոպուտի նպատակով: Նա ստիպված է գերի վերցնել և փախուստի դիմել: Այսպես, ամեն անգամ վտագելով իրենց կյանքը, այս երկուսը դառնում են ահռելի զենք համակարգի դեմ պայքարում: Սակայն ահա հարցը՝ ո՞վ ո՞ւմ կամ միգուցե գործին միջամտում է երրո՞րդ ուժը…


5. «Արքան խոսում է»

«Արքան խոսում է» ժապավենը մրցանակի էր առաջադրվել միանգամից 14 անվանակարգում։ Այն պատկերում է Մեծ Բրիտանիայի միապետ Գեորգ 6-ի՝ ներկայիս թագուհի Ելիզավետա 2-ի հոր կյանքը։

Ֆիլմը նվիրված է նախկին հերցոգ, Յորքի արքայազն Ալբերտին, ով գահի ուղղակի ժառանգորդ չէր, և միայն ավագ եղբոր՝ Էդուարդ 8-ի՝ գահից հրաժարվելուց հետո իրավունք ունեցավ ժառանգելու միապետության գահը։

Գեորգի գահ բարձրանալու փաստը ներկայացնելուն զուգահեռ ներկայացվում է նրա գլխավոր խնդիրը՝ կակազությունը, որի պատճառով էլ նա սարսափում էր հրապարակային ելույթներից։

 

6. «Կենաց ծառը»

Միջին Արևմուտքում բնակվող մի ընտանիքի իմպրեսիոնիստական պատմությունն է 1950-ականներին։ Ֆիլմը պատկերում է ընտանիքի ավագ որդու՝ Ջեքի կյանքի ուղին անմեղ մանկությունից մինչև հիասթափության հասուն տարիները, երբ նա փորձում է կարգավորել բարդ հարաբերությունները հոր հետ։ Ջեքն իրեն մոլորված հոգի է զգում ժամանակակից աշխարհում, փորձում գտնել կյանքի ծագմանն ու իմաստին վերաբերող հարցերի պատասխանները՝ հավատի գոյությունը հարցականի տակ դնելով։

 

7. «Ֆորեսթ Գամփ»

Ֆիլմի գլխավոր հերոսը Ֆորեսթ Գամփն է (անգլ.՝ forest gump, որ թարգմանաբար նշանակում է «անտառի հիմարիկ»), ով ապրում է Ալաբամա նահանգում, հորինված Գրինբոու անվանումով մի փոքրիկ քաղաքում։ Ֆիլմը սկսվում է մի տեսարանով, որտեղ Ֆորեսթը նստած է կանգառի նստարանին և պատմում է իր կյանքի պատմությունը տարբեր մարդկանց, ովքեր այդ պահին նստած են իր կողքին...

 

8. «Բանականության խաղեր»

1947 թվականին Ջոն Նեշը ժամանում է Փրինսթոնի համալսարան և այնտեղ նա հանդիպում է իր նման մի խումբ խոստումնալից մաթեմատիկոս ուսանողների՝ Ռիչարդ Սոլին, Էյնսլիին, Բենդերին և իր սենյակում բնակվող Շառլ Հերմանին, ով գրականություն էր սովորում։ Նեշը մշակում և հրապարակում է գիտական հոդված, որի շնորհիվ նա հրավեր է ստանում Մասսաչուսեթսի համալսարանից աշխատելու համար, որտեղ նրան են միանում Սոլը և Բենդերը։

Մի քանի տարի անց Նեշը Պենտագոնի կողմից հրավիրվում է աշխատանքի թշնամու ծածկագրերը վերծանելու համար։ Որոշ ժամանակ անց նա նոր առաջադրանքներ է ստանում խորհրդավոր ղեկավարի՝ Վիլիամ Փարչերի կողմից, ով ներկայանում է որպես Ամերիկայի Միացյալ Նահագների պաշտպանության դեպարտամենտի անդամ։ Աշխատանքը գնալով ավելի է գրավում Նեշին, իսկ այդ ընթացքում նա ամուսնանում է համալսարանում ուսանող Ալիսիա Լարդի հետ։ Ալիսիան ժամանակի ընթացքում նկատում է ամուսնու տարօրինակ պահվածքը, իսկ որոշ ժամանակ անց նրան հայտնում են, որ Նեշը տառապում է պարանոիկ շիզոֆրենիա կոչվող հիվանդությամբ։

 

9. «Սկիզբ»

Դոմինիկ Կոբը (Դի Կապրիո) արթնանում է լողափին, որտեղ նրան նկատում են զինված մարդիկ և բերում իրենց տիրոջ՝ ծերուկ ճապոնացու մոտ։ Պահակախումբը ծերուկին ցույց է տալիս Կոբի իրերը՝ ատրճանակ և փոքրիկ մետաղյա հոլ՝ Կոբի տոտեմը։ Ծերուկը սկսում է պտտել հոլը։ Հաջորդ տեսարանում Կոբը իր գործընկերոջ՝ Արթուրի (Ջոզեֆ Գորդոն-Լեվիտ) հետ առաջարկում է գործարար Սաիտոին (Քեն Վատանաբե) իրենց ծառայությունները, որոնց շնորհիվ Սաիտոն երազներում կարող է պաշտպանվել մտքերի առևանգումից։ Իրականում Կոբի և Արթուրի նպատակը Սաիտոի գաղտնի ինֆորմացիան գողանալն է: Նրանց հաջողվում է դա անել, սակայն անսպասելիորեն պարզվում է, որ Կոբի կինը՝ Մոլը (Մարիոն Կոտիյար) տեղեկացրել է Սաիտոին նրանց նպատակի մասին, իսկ Սաիտոն փոխել է իր ունեցած տվյալները։ Կոբբը, մի ձեռքում բռնելով ինֆորմացիայի ծրարը, ստիպված է տեսնել, թե ինչպես են տանջում Արթուրին՝ կրակելով նրա ոտքին։ Կոբբին չի մնում այլ ընտրություն՝ բացի Արթուրի սպանությունից, որպեսզի նա արթնանա, սակայն դրանից երազը սկսվում է քանդվել։ Կոբբը Արթուրի հետ միասին արթնանում է Սաիտոի գաղտնի թաքստոցում։ Սաիտոն արթնանում է հենց այդտեղ, նրան սկսում են սպառնալ...

 

10. «Ուշադրության կենտրոնում»

Ֆիլմը պատմում է մի քննչական լրագրողի մասին, ով աշխատում էր The Boston Globe թերթում։ Հետո պարզվում է, որ կարդինալ Բերնարդ Լոուն գիտեր սեքսուալ ոտնձգությունների մասին, սակայն ոչ մի հասկանալու ազդանշան չի տվել ոչ մեկին։