Սիրո և կրքի 10 աստվածներ


Սիրո և կրքի 10 աստվածներ
Հունվար 17 05:55 2017

1 . Շոչիկեցալ. ացտեկների դիցաբանություն

 

Շոչիկեցալ անունը նահուատլ լեզվից թարգմանաբար նշանակում է «Թանկարժեք նրբագույն ծաղիկ»: Բացի սիրո աստվածուհին լինելուց՝ Շոչիկեցալը հովանավորում է նաև ծաղիկներին, հղիությունը և մարմնավաճառներին: Աստվածուհուն նվիրված տոնակատարությունը ացտեկներն իրականցնում էին յուրաքանչյուր 8 տարին մեկ անգամ, կրում էին կենդանիների դիմակներ: Շոչիկեցալը համարվում էր անձրևի աստված Տլալոկի կինը:

Ացտեկների դիցաբանության մեջ Շոչիկեցալը ամենահայտնի և սիրված աստվածուհիներից է, պատկերվում է գեղեցիկ երիտասարդ կնոջ կերպարով: Չնայած, որ նա ամուսնացած է Տլալոկի հետ, նրան փախցնում է գիշերվա աստված Տեցկատլիպոկան և ստիպում ամուսնանալ իր հետ: Դրանից հետո էլ նա դառնում է սիրո աստվածուհին: Նախորդ ամուսնուց Շոչիկեցալը ծնում է Կետցալկոատլին՝ փետրավոր օձ-աստծուն:

 

2. Կլիոդնա. իռլանդական դիցաբանություն

 

Կլիոդնան իռլանդական սիրո աստվածուհին է, որ երբեմն պատկերվում է փերու կամ փերիների թագուհու կերպարով: Նա համարվում էր աշխարհի ամենագեղեցիկ կինը:

Կլիոդնան պահպանում է ողջախոհությունը, մինչև որ հանդիպում է մահկանացու մի տղամարդու՝ Կիաբանին: Նա համարվում էր Երկրի վրա երբևէ բնակված ամենագեղեցիկ տղամարդը: Կլիոդնան այնքան ուժգին է սիրում Կիաբանին, որ նրա պատճառով լքում է աստվածների երկիրը՝ Տիր Թեյրնգիրը:

Իռլանդական մյուս աստվածությունները միացնում են ջանքերը, որպեսզի վերադարձնեն Կլիոդնային: Ասում են, երբ Կիաբանը ճանապարհորդության է լինում, ծովափին Կլիոդնային կախարդում է աստվածային գեղեցիկ երաժշտությունը, և աստվածուհին կորում է ծովի ալիքներում: Այս առասպելն ունի երկու վերջաբան. առաջինի դեպքում Կլիոդնան խեղդվում է ծովում, երկրորդի դեպքում՝ վերադառնում Տիր Թեյրնգիր:

 

3. Տու Էր Շեն. չինական դիցաբանություն

 

Տու Էր Շենը կամ Հու Տյանբաոն, ըստ առասպելի, սկզբում մահկանացու է եղել, ապա միայն դարձել միասեռական սիրո և ամուսնության աստված:

Տյանբաոն ապրում էր Ցին կայսրության ժամանակաշրջանում և գայթակղված էր տեղական կառավարման մի պաշտոնյայով: Պաշտոնյային Տյանբաոն հետևում էր նրա լոգարանի պատի անցքից: Ի վերջո, նրան հայտնաբերում և ծեծելով սպանում են: Աստվածների խղճահարության վրա շատ է ազդում Տյանբոյի վախճանը և նրա անպատասխան սերը, և որոշում են նրան վերակենդանացնել, և միաժանակ դարձնում են համասեռամոլության աստվածություն:

Տու Էր Շենը շատ նկարներում ճագարի տեսքով է պատկերվում: Չինաստանում համասեռամոլներին ճագար են անվանում, և ճագարները համարվում են համասեռամոլության խորհրդանիշ:

 

4. Հատոր. եգիպտական դիցաբանություն

 

Հատորը եգիպտական դիցաբանության ամենապաշտելի և հին աստվածուհիներից է: Նրա մասին առաջին հիշատակումներն արվել են դեռ մ.թ.ա. 2890-2686 թթ.-ին: Նա Ամոն Ռայի դուստրն է: Համարվում է սիրո, գեղեցկության, երաժշտության և լեռնային հանածոների աստվածուհին:

Թութանխամոն փարավոնի դամբարանից գտած «մարդկության ոչնչացման» առասպելը պատմում է այն մասին, որ Ռան իր դստերը դարձնում է պատերազմի աստվածուհի Սեխմեթ, որպեսզի նա պատժի մեղսագործներին: Սեխմեթը սկսում է սպանել բոլորին, և Ռան նրան կարողանում է զսպել միայն գինի խմեցնելով:

Սեխմեթն արթնանում է որպես Խատոր՝ սիրո աստվածուհի: Մի այլ պատմության մեջ Խատորը հոր համար մերկապար է պարում՝ նրա տրամադրությունը բարձրացնելու նպատակով:

 

5. Էրոս. հունական դիցաբանություն

 

Էրոսը հռոմեական Կուպիդոնի հունական տարբերակն է: Էրոսը Աֆրոդիտեի որդին էր՝ ցանկասիրության և սեռական հմայքի աստվածը: Էրոսը պատկերվում է որպես նետով ու աղեղով զինված թևավոր պատանի: Նա շատ էր սիրում մորը, սակայն հաճախ նրան չէր ենթարկվում:

Փսիխեա անունով երիտասարդ կնոջը մարդիկ համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը և ցանկանում են, որ նա զբաղեցնի Աֆրոդիտեի տեղը: Աֆրոդիտեն զայրանում և որդուն հանձնարարում է նետահարել Փսիխեային, որպեսզի նա սիրահարվի աշխարհի ամենաայլանդակ մարդուն:

Սակայն Փսիխեայի գեղեցկությունն այնքան դյութիչ էր, որ Էրոսը չի կարողանում կատարել մոր հանձնարարությունը, սիրահարվում է Փսիխեային և տանում նրան իր մոտ: Էրոսը երբեք նրան չէր ասում, թե ինքն ով է, սակայն Փսիխեան չափազանց հետաքրքրասեր էր. քնած ժամանակ նայում է Էրոսին և պարզում է, թե ով է նա: Էրոսը նեղանում և հեռանում է, իսկ Փսիխեան սկսում է թափառել երկրի վրա, մինչև որ Զևսը նրանց չի թույլատրում ամուսնանալ:

 

6. Ռատի. հինդուիզմ

 

Առավել հայտնի է որպես սիրո աստված Կամայի կինը: Ռատին սիրո և կրքի աստվածուհին էր, ուներ շատ անուններ և չափազանց գեղեցիկ էր:

Երբեմն որպես Դակշայի, երբեմն էլ որպես Բրահմայի դուստրն է նշվում: Վերջին տարբերակում, նա դառնում է աստծո ինքնասպանության պատճառ, որը նրան ցանկանում էր, սակայն չէր կարող տիրել: Ռատան նույնպես ինքնասպան է լինում: Սակայն երկուսն էլ վերակենդանանում են:

Ռատիի ամենատարօրինակ գործն այն էր, որ նա մթագնում է Շիվայի՝ կործանարար աստծու գիտակցությունը: Վերջինս, կնոջ մահից հետո, խոստացել էր ճգնավոր դառնալ, սակայն, տեսնելով Ռատիին, սիրահարվում է և չի կարողանում իրականացնել խոստումը: Շիվան զայրույթից սպանում է Կամային՝ Ռատիի ամուսնուն: Նրա երրորդ աչքը մոխրացնում է: Ռատին կարողանում է Շիվային համոզել վերակենդանացնել իր ամուսնուն, սակայն մի պայմանով, որ Կաման պետք է անտեսանելի լինի:

 

7. Օշուն. յորուբայի դիցաբանություն

 

Օշունը շատ հայտնի և պաշտելի աստվածուհի է արևմտաաֆրիկյան յորուբա հավատքի հետևորդների շրջանում: Նա չափազանց գեղեցիկ է. երբեմն պատկերվում է որպես զարդարված կին, երբեմն էլ որպես ջրահարս:

Կին աստվածությունների մեջ Օշունն ամենահզորն է: Երբ մյուս աստվածությունները ստեղծում էին Երկիրը, Օշունն այնպես է անում, որ առանց իր օգնության ոչինչ չկարողանան անել: Աստվածները ստիպված դիմում են Օշունի օգնությանը:

Օշունը երբեմն ասոցացվում է քաղցրահամ ջրի հետ: Բացի այդ, նա հովանավորում է կանանց և նոր ծնվող երեխաներին: Պաշտպանում է նրանց սարսափելի հիվանդություններին, հատկապես՝ ծաղիկից:

 

8. Հիմենեոս. հունական դիցաբանություն

 

Հիմենեոսը ամուսնության և ամուսնական սիրո աստվածն է: Որոշ գրություններում նշված է որպես Ապոլոնի և մուսաներից մեկի որդին, իսկ երբեմն էլ որպես Դինոիսիոսի և Աֆրոդիտեի որդին:

Նա հեշտ կյանք էր վարում, և գեղեցկության շնորհիվ, ունենում էր այն ամենը ինչ ցանկանում էր: Սակայն Հիմենեոսը սիրահարվում մի կույսի, և սերն անպատասխան է լինում: Կույսին և մի քանի աղջիկների փախցնում են ծովահեննրը: Հիմենեոսին, գեղեցկության պատճառով կնոջ հետ շփոթելով, նույնպես փախցնում են:

Ամուսնության աստվածը, հայտնվելով նավի վրա, սպանում է ծովահեններին և փրկում աղջիկներին: Սիրեցյալին համոզում է ամուսնանալ իր հետ, և նրանց ամուսնությունը իդեալական է համարվում: Հիմենեոսի անունն առկա է նաև հարսանեկան երգերում, որպեսզի նրա օրհնությունը տարածվի նորապսակների վրա:

 

9. Յուե Լաո. չինական դիցաբանություն

 

Յուե Լաոն այլ կերպ հայտնի է որպես «Մարդ լուսնի տակ»: Չինական դիցաբանության ամուսնությունների աստվածն է:

Վեյ Հու անունով մի մարդ երկար տարիներ իր համար կին է փնտրում և այդպես էլ չի կարողանում գտնել: Վեյ Հուն հանդիպում է Յուե Լաոյին, երբ նա կարդալիս է լինում ամուսնությունների գիրքը: Հուն Լաոյին խնդրում է ցույց տալ իր ապագա կնոջը և տեսնում է մի աղքատ ծեր կնոջ՝ փոքրիկ երեխան գրկին: Վախենալով, որ այդ աղքատ աղջիկը կդառնա իր կինը, Հուն հրամայում է սպանել նրան: Սակայն աղջկան հաջողվում է թեթև վնասվածքով փախչել:

Տարիներ անց Վեյ Հուն գտնում է իր սրտի ընտրյալին և նկատում նրա ճակատի սպին: Աղջիկը նրան պատմում է, որ փոքր տարիքում նրան ցանկացել են սպանել, սակայն կարողացել է փախչել: Վեյ Հուն հասկանում է, որ հենց իր հրամանով կարող էին սպանել ապագա կնոջը:

 

10. Ֆրեյա. սկանդինավյան դիցաբանություն

 

Սկանդինավյան դիցաբանության Ֆրեյա աստվածուհին մի քանի դերակատարություն ունի: Նա համարվում է սիրո աստվածուհին և Ֆոլկվանգի (վայր, որտեղ մահից հետո հայտնվում էին պատերազմի ժամանակ զոհվածների մեծ մասը) թագուհին: Բացի այդ, Ֆրեյան ունի մութ և չար կողմ՝ կապված խանդի, ագահության և վատ արարքների հետ: Ասվում է նաև, որ Ֆրեյան մարդկանց է փոխանցել կախարդության մասին գիտելիքները, որը Սկանդինավիայում չարիք էր համարվում:

Ֆրեյան անընդհատ թափառում էր Երկրի վրա՝ փնտրելով անհետ կորած ամուսնուն. երբեմն արտասվում էր, և նրա աչքերից ոսկե արցունքներ էին հոսում: Ճանապարհորդում էր նա սայլով, որը տանում էին կատուները: