Ստամբուլում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել


Ստամբուլում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել
Ապրիլ 26 19:00 2017

Ստամբուլում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել, որի հետևանքով վիրավորվել է 5 մարդ: Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը:

Տեղեկատվության համաձայան՝ միկրոավտոբուսն ուսանողների է տեղափոխել: Տուժածները հոսպիտալացվել են: Սկսվել է հետաքննություն:

Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ: Տարբերակներից մեկի համաձայն՝ մեքենայում ինքնաշեն պայթուցիկ նյութ է գործի դրվել: