«Բոլիվուդ, բռնվիր». հնդկական սարիով Գոհար Ավետիսյանի եւ ամուսնու զվարճալի հոլովակն ու նոր կերպարանափոխությունը (տեսանյութ և լուսանկարներ )


«Բոլիվուդ, բռնվիր». հնդկական սարիով Գոհար Ավետիսյանի եւ ամուսնու զվարճալի հոլովակն ու նոր կերպարանափոխությունը (տեսանյութ և լուսանկարներ )
Ապրիլ 26 18:09 2017

 Մոսկվաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին Հնդկաստանում է, որտեղ ամուսնու հետ վայելում է հանգստյան օրերը:

Դիմահարդարն իր հետեւորդներին պարբերաբար պատմում է իր հնդկական արկածների մասին, օրինակ այն, որ իրեն հաջողվել է իրականացնել մանկության երազանքներից մեկը՝ կրել հնդկական սարի: Գոհարը լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում՝ հետեւյալ գրառմամբ.

 «Այն զգացղությունն է, որ սարիով քեզ ավելի հարմարավետ ես զգում, քան ցանկացած ոճային հագուստով: Ահա, թե ինչ է նշանակում սիրել այս ամենը: Շատերն են հարցնում, արդյոք, հարմա՞ր է սարիով: Ինձ համար սարիով ավելի հարմար էր, քան այլ հագուստով...»:

Ավելի ուշ Գոհարն ամուսնու հետ զվարճալի հոլովակ է հրապարակել, որտեղ նրանք բոլիվուդյան ֆիլմի հերոսների կերպարներում են:

«Իմ եւ ամուսնուս մասնակցությամբ «Gogo եւ Vago» ֆիլմից հետո երեկ երեկոյան առաջարկ ենք ստացել նկարահանվել Բոլիվուդում… դե, Բոլիվուդ, բռնվիր»,-կատակել է դիմահարդարը: