Եռաբլուրի կանգառում երթուղայինում գողացել է 66-ամյա կնոջ դրամապանակը


Եռաբլուրի կանգառում երթուղայինում գողացել է 66-ամյա կնոջ դրամապանակը
Ապրիլ 26 17:58 2017

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 26-ամյա Վարդան Վ.-ն եւ հայտնել, որ Եռաբլուրի կանգառում նկատել է, որ երկու տղամարդ երթուղայինում գողացել են մի կնոջ դրամապանակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 66-ամյա Արեւհատ Գ.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 42-ամյա Սերգեյ Մ.-ն, որը ապրիլի 22-ին, ժամը 12.30-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 42 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: