Երեւանում նույն եղանակով թալանել են դեղատունն ու մթերային խանութը (տեսանյութ)


Երեւանում նույն եղանակով թալանել են դեղատունն ու մթերային խանութը (տեսանյութ)
Ապրիլ 26 17:49 2017

Անհայտ անձինք Աջափնյակ վարչական շրջանում ապրիլի 26-ին, ժամը 03:40-ի սահմանում կոտրել են դեղատան ապակյա դռան ապակին եւ մտնելով ներս՝ դրամարկղից գողացել 60,000 դրամ։

shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանություն ահազանգել է դեղատան տնօրեն՝ 41-ամյա Վահրամ Կարապետյանը։ Բացի այդ նույն օրը նույն եղանակով կոտրել են Տպագրիչների փողոցի 9 հասցեում գործող «Մուշ» մթերային խանութի ապակյա դուռը եւ այնտեղից գողացել 30.000 դրամ, ծխախոտ, քաղցրավենիք ու դիմել փախուստի։

Գողության 2 փաստերով տարածքային բաժիններոմ հետաքննություն է սկսվել։



loading...