Պայթյուն Ստամբուլում. կան վիրավորներ


Պայթյուն Ստամբուլում. կան վիրավորներ
Ապրիլ 26 17:41 2017

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում միկրոավտոբուսներից մեկում պայթյուն է որոտացել. վիրավորվել է 5 մարդ: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միկրոավտոբուսն ուսանողներ են տեղափոխել: Տուժածները հոսպիտալացվել են: Հետաքննություն է սկսվել:
Վարկածներից մեկով՝ տրանսպորտային միջոցում ինքնաշեն պայթյուցիկ սարք է օգտագործվել: