Միասնական քննությունների օրերը հայտնի են


Միասնական քննությունների օրերը հայտնի են
Ապրիլ 26 17:11 2017

Այս տարի միասնական քննությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 2-ից` յուրաքանչյուր երեքշաբթի եւ ուրբաթ: Վերջին քննությունը նշանակված է հունիսի 23-ին:

 Գնահատման եւ թեստավորման կենտրոնից տեղեկացանք, որ համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է:

 Ըստ առանձին օրերի եւ առարկաների` միասնական քննությունները կանցկացվեն հետեւյալ հերթականությամբ.

 

հունիսի 2 - կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն

 հունիսի 6 - «հայոց լեզու եւ գրականություն»

 հունիսի 9 - ֆիզիկա

 հունիսի 13 – օտար լեզուներ

 հունիսի 16 – մաթեմատիկա

 հունիսի 20 – հայոց պատմություն, քիմիա

 հունիսի 23 – ռուսաց լեզու

 Քննությունների օրերի մասին նախագիծը կհաստատվի, ապա գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պաշտոնական կայքում կտեղադրվի մայիսի 2-ից հետո:

 Նշենք, որ ԳԹԿ-ն ավարտել է միասնական քննություններին մասնակցել ցանկացող շրջանավարտների դիմում-հայտերի ընդունման ու նաեւ դրանց ճշգրտման գործընթացը:

 Ըստ այդմ, այս տարի միասնական քննությունների առաջին՝ հիմնական փուլին կմասնակցի մոտ 9 հազար 800 դիմորդ: Երկրորդ փուլի ընդունելության մասին կհայտարարվի ավելի ուշ:

 Այս տարվա դիմորդների թիվը նախորդ տարվա դիմորդների թվի համեմատությամբ պակաս է շուրջ 1500-ով: ԳԹԿ-ում պատկերն անսպասելի չեն համարում, իսկ հաջորդ տարի կանխատեսվում է դիմորդների ավելի փոքր թիվ: Դա պայմանավորված է տարիներ առաջ առաջին դասարանցիների ոչ ստանդարտ ընդունելության հետ, ինչի արդյունքում նրանց մի մասը դպրոցն ավարտելու է 2017-ին, մյուսը՝ 2018-ին: