Տիմատին հոսպիտալացվել է


Տիմատին հոսպիտալացվել է
Ապրիլ 26 17:07 2017

Մոսկվայում հոսպիտալացվել է ռուս հայտնի ռեփեր Տիմատին. հաղորդում է «360» հեռուստաալիքը՝ հղում կատարելով ռեփերի PR մենեջեր Մարիա Կոբելևային:

Երաժշտի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Տիմատիի մոտ առողջական սուր խնդիրներ չկան, և նա պլանային հետազոտություն է անցնում: Կոբելևան նշել է, որ երգիչը և Black Star Inc.-ի անդամները յուրաքանչյուր տարի հետազոտություն են անցնում հիվանդանոցում:

Նշենք, որ մայիսի 12-ին Տիմատին, L’One-ը, Մոտը և Քրիստինա Սին համերգով ելույթ կունենան Հայաստանում: