ՍԱՍ-ի նախընտրական ժողովի մասնակիցներին հրավիրո՞ւմ են ՀՔԾ


ՍԱՍ-ի նախընտրական ժողովի մասնակիցներին հրավիրո՞ւմ են ՀՔԾ
Ապրիլ 26 16:55 2017

Մարտի 13-ին Hayastan24.com կայքում սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, որում լսվում էր, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկը աշխատակիցներին հորդորում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել քվեարկել նրա օգտին՝ այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ:
Ժողովն անցկացնողը հատկապես բարձրաձայն հնչեցնում էր մեծ թվով ձայներ բերածների եւ ձայներ չբերածների անունները՝ առաջիններին ամոթանք տալով, երկրորդների համար ծափահարություններ պահանջելով:

Ձայնագրության հրապարակումից հետո Հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ՝ 154/ 2-րդ հոդվածի 2-րդ մասով` ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու հատկանիշներով:

Armday.am-ին հայտնի դարձավ, որ այս օրերին ձայնագրության մեջ լսվող անձանց հրավիրում են ՀՔԾ հարցաքննության: Կառույցի լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ հարուցված է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է, եւ ելնելով նախաքննական գաղտնիությունից առայժմ որեւէ ինֆորմացիա չեն կարող հայտնել:

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն ժողովը անցակացրել է Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: