Երևանում տղամարդը կտրել է ձեռքի դաստակը և փորձել նետվել կամրջից


Երևանում տղամարդը կտրել է ձեռքի դաստակը և փորձել նետվել կամրջից
Ապրիլ 26 16:46 2017

Երեւանում տղամարդն ապրիլի 25-ին ինքնասպանության փորձ է կատարել: Նա կտրել է իր ձեռքի դաստակը եւ փորձել նետվել Դավիթաշենի կամրջից: Այս տեղեկությունը հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Երեկ երեկոյան 984 թվականին ծնված տղամարդը Դավիթաշենի կամրջի տակ գտնվող հետիոտնի անցուղում ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով կտրել է իր ձախ ձեռքի դաստակը, այնուհետեւ փորձել է ցած նետվել»,-ասաց նա:

Կատարվում է հետաքննություն: