Երևանում կտեղադրվի Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը


Երևանում կտեղադրվի Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը
Ապրիլ 26 16:07 2017

Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 26-ին գումարած նիստում, հավանություն է տվել Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը մայրաքաղաքում տեղադրելու մասին որոշման նախագծին:

Որոշման նախագծում նշվել է, որ ազատամարտիկ Լևոն Սարգսյանը, հերոսաբար մարտնչելով հայրենիքի սահմանների պաշտպանության համար, նահատակվել է Ֆիզուլիի ազատագրման մարտում։

Ազատամարտիկի հուշարձանը կտեղադրվի Շենգավիթ վարչական շրջանի հ. 99 հիմնական դպրոցի բակում: