Կալանավայրերում թղթախաղի ավանդույթները


Կալանավայրերում թղթախաղի ավանդույթները
Հունվար 17 21:38 2017

Կալանավայրերում թղթախաղի ավանդույթները գալիս են վաղուց և պայմանավորված են միապաղաղ կյանքը բազմազան դարձնելու, օրը ավելի հետաքրքիր անցկացնելու ցանկությամբ: Քրեական աշխարհի էլիտայի՝ «օրենքով գողերի» համար գաղութում թղթախաղ խաղալը համարվում էր պարտադիր պայման:


Կալանավայրերում բանտարկյալները թղթադրամ են խաղում հաճախ ինչ-որ գումարի, առարկաների, ծխախոտի, հագուստի վրա: Ինչ-որ «բանի վրա», «շահումի» համար խաղալը ընդունված է կոչել «ղումար», իսկ թղթադրամի պարտքի վերադարձը համարվել է կարևորագույն պայման, պատվի հարց յուրաքանչյուր բանտարկյալի համար՝«карточный долг, долг чести»: Խորհրդային շրջանում չէր թույլատրվում «ղումար» խաղալ անկողնային պարագաների կամ օրվա ուտելիքի վրա: Եթե քրեական հեղինակությունը իմանում էր, որ կալանավորները խաղացել են օրվա հացի վրա, նա իրավունք ուներ ծեծել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այդ խաղին:

«Ղումար» խաղում էին նաև «ազնիվ խոսքի վրա», այսինքն, եթե խաղացողը գումար չուներ, ապա խոստանում էր, որ գումարը կլինի կոնկրետ օրը, կոնկրետ ժամին և նրան թույլատրվում էր մասնակցել թղթախաղին: Սակայն եթե խաղացողը նշված օրը չի վերադարձնում պարտքը նրան դաժան պատիժ էր սպասվում: Նրան «փչացնում» էին, այսինքն համարում կալանավայրում ամենաստորին ներկայացուցիչը:

Նախկինում պարտվածին և «ղումարը» ժամանակին չվերադարձրած անձին կանգնեցնում էին բանտախցում և շրջապատելով բոլոր կողմերից սկսում էին ծեծել այնքան ժամանակ, մինչև «պարտքի տերը», այսինքն ում որ պարտվել էր տվյալ անձը չդադարեցներ ծեծը: Այդպիսի պատիժը անվանում էին «հատուցում արյամբ»՝«расплатитья красным»: Ծեծվելու ընթացքում բանտարկյալը պաշտպանվելու իրավունք չուներ: Բանտային պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ «ղումար» չվերադարձրածը ինքնասպանություն է գործել՝չկարողանալով վերադարձնել պարտքը և չուզենալով «փչանալ»՝ վճարել է պարտքը սեփական կյանքով:

Խորհրդային շրջանում, «օրենքով գողերից» մեկը «ղումար» է խաղում՝ փող չունենալով: Նա հույս ուներ, որ մինչև խաղի ավարտը իրեն ենթարկվող բանտարկյալներից մեկը կգտնի գումարը և ժամանակին կհասցնի այն սենյակը, որտեղ թղթադրամի առաջնություն էր ընթանում: Սակայն պարտվելուց հետո բանտարկյալը ուշացնում էր գողի համար նախատեսված գումարը և քանի որ գողը խոստացել էր, որ գումարը կլինի խաղը վերջանալուց անմիջապես հետո, նա ստիպված է լինում դանակով կտրել իր երկու մատերը և պարտքը վերադարձնել այդ տեսքով: «Ղումար» պարտվելուց և չվերադարձնելուց հետո կիրառվում էին նաև ավելի դաժան պատիժներ: Պարտվածներին կարող էին բռնաբարել մի քանի հոգով և նրա հետույքի վրա պատկերել թղթախաղի նշաններ: