Դեռևս հրաման չկա Բիշարյանին նշանակել Եվրոպական ակադեմիայի ռեկտոր


Դեռևս հրաման չկա Բիշարյանին նշանակել Եվրոպական ակադեմիայի ռեկտոր
Ապրիլ 26 15:20 2017

Հայաստանում եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից ոչ հերքում են, ոչ հաստատում մամուլում տարածված այն տեղեկությունները, թե «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը նշանակվել է Հայաստանում եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտորի պաշտոնում: «Դեռևս հրաման չկա և Հեղինե Բիշարյանը մինչև մայիսի 18-ը ԱԺ պատգամավոր է: Մայիսի 18-ից հետո, երբ լինի որևէ հրաման, ապա բոլորդ կտեղեկանաք»: Armday.am-ին հայտնեցին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից:

Հիշեցնենք, որ Հեղինե Բիշարյանը ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր էր 2003 թվականից:



loading...