Նոր բնակարան՝ առաջնագծում զոհված զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին


Նոր բնակարան՝ առաջնագծում զոհված զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին
Ապրիլ 26 15:13 2017

Այսօր՝ ապրիլի 26-ին կայացած նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել որոշմանը, որով Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.33՝ 69.55 քմ մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով օտարվել է 2016թ. ապրիլին՝ ռազմական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երեւանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին (հայրը՝ Ֆահրադ Մկրտչյան, մայրը՝ Նարինե Կիրակոսյան)։

Որոշման նախագիծը հիմնավորվել է այն հանգամանքով, որ զոհված զինծառայողի ծնողները ներկայում բնակվում են 43.8 քմ մակերեսով բնակելի տանը, որտեղ նրանց հետ համատեղ ապրում է ևս 19 անձ:

Զոհված Սասուն Մկրտչյանի ընտանիքի կեցության համար ավագանու սույն որոշմամբ կապահովվեն բնակարանային անհրաժեշտ պայմաններ:

Հիշեցնենք, որ 26-ամյա հետախույզ Սասուն Մկրտչյանը զոհվել է հակառակորդին պատժիչ հարված տալու ժամանակ՝ մարտական խնդիր կատարելիս:



loading...