Կախված տղամարդը չէր աշխատում և ապրում էր միայնակ մոր հետ


Կախված տղամարդը չէր աշխատում և ապրում էր միայնակ մոր հետ
Ապրիլ 26 14:59 2017

Սյունիքի մարզի Կապան քաղաքում երեկ՝ ապրիլի 25-ին, կախված վիճակում երիտասարդի դի է հայտնաբերվել: Ոստիկանությունը Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Երկաթուղայինների փողոցի 9-րդ շենքի թիվ 53 բնակարանում հայտնաբերվել է տղամարդու կախված դի։

Armday.am-ի տեղեկություններով՝ մահացածը նույն տան բնակիչ՝ 1978 թվականի ծնված Էմիլ Ռոմայի Մնացականյանն է: Վերջինս ուներ առողջական խնդիրներ և չէր աշխատում, ապրում էր մոտ հետ:

Մահացածի մայրը թոշակառու է և ապրում է ստացած նպաստով: Նշենք նաև, որ նրան այդ վիճակում հայտնաբերել է մայրը, ով էլ ահազանգել է Կապանի բժշկական կենտրոն։