Նալբանդյանն ու Զալբերը քննարկել են ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ՀՀ-ի եւ միջնորդների ջանքերը


Նալբանդյանն ու Զալբերը քննարկել են ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ՀՀ-ի եւ միջնորդների ջանքերը
Ապրիլ 26 13:56 2017

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 26-ին, ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Շեշտվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում նախորդ տարի կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է արվել մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը: