«Այս նախաձեռնությունը Հայաստանի միջազգայնացման ճանապարհին կարևորագույն նախագծերից մեկն է». Կարեն Կարապետյան


«Այս նախաձեռնությունը Հայաստանի միջազգայնացման ճանապարհին կարևորագույն նախագծերից մեկն է». Կարեն Կարապետյան
Ապրիլ 26 13:41 2017

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունը Հայաստանի տեղը աշխարհի հումանիտար քարտեզի վրա ամրագրելու տեսանկյունից: Այս մասին կարեն Կարապետյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ապրիլի 24-ին հայտնի դարձան 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները: Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք ծանոթանում ենք աշխարհի տարբեր ծայրերում ապրող այս հերոսների ոգեշնչող պատմություններին:

Մրցանակը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս հերոսներին մեծարելուց ու նրանց պատմությունները մեզ ներկայացնելուց բացի կատարում են մի շատ կարեւոր գործ՝ Հայաստանի տեղն ամրագրում են աշխարհի հումանիտար քարտեզի վրա: Այս նախաձեռնությունը Հայաստանի միջազգայնացման ճանապարհին կարեւորագույն նախագծերից մեկն է:

Ես ողջունում եմ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներին և թիմին, ովքեր հնարավոր են դարձնում այս ամենը: Եկե՛ք միանանք և յուրաքանչյուրս աջակցենք մարդասիրական այս շարժմանը»,- գրել է ՀՀ վարչապետը: