Իմ պապերը, նրա սերունդները և բոլոր սերունդները դեռ արդարություն են սպասում. Կարո Փայլան


Իմ պապերը, նրա սերունդները և բոլոր սերունդները դեռ արդարություն են սպասում. Կարո Փայլան
Ապրիլ 26 13:35 2017

Իմ պապերը, նրա սերունդները եւ բոլոր սերունդները դեռ արդարություն են սպասում։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը հայտարարել է, թե չառերեսված ցանկացած հանցանք շարունակում է հանցանք մնալ։ «Եւ ահա այդ ամենին վերջ տալու համար անհրաժեշտ է առերեսում»,–ասել է Կարո Փայլանը։

Նշենք, որ Կարո Փայլանը ապրիլի 24–ին մասնակցել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի 102–րդ տարելիցին անցկացված մի շարք սգո միջոցառումներին։