Ողջունում ենք Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը. Նալբանդյան


Ողջունում ենք Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը. Նալբանդյան
Ապրիլ 26 12:52 2017

Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Չեխիայի պատգամավորների պալատի բանաձեւը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,-ասված է Նալբանդյանի հայտարարությունում: