Կապանում բռնաբարության փորձի մեջ մեղադրվող բժշկի գործն ուղարկվել է դատարան. նա կալանավորված է


Կապանում բռնաբարության փորձի մեջ մեղադրվող բժշկի գործն ուղարկվել է դատարան. նա կալանավորված է
Ապրիլ 26 12:46 2017

18-ամյա աղջկա նկատմամբ հիվանդանոցում բռնաբարության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կապանի բժշկական կենտրոնի բժիշկի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը Անուշավան Կարապետյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում Կապանի ԲԿ ՓԲԸ ընկերության վերակենդանացման բաժանմունքում բուժվող աղջկա կամքին հակառակ բժիշկների սենյակում փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:

Աղջիկը դիմադրել է` հրել, կծել է նրա ձեռքերը, բաժակով ջուրը լցրել է նրա վրա, ինչի հետեւանքով բժիշկը իր հանցավոր մտադրությունը իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել:

Անուշավան Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ Բռնաբարության փորձ:

Անուշավան Կարապետյանը կալանավորված է: