Ով է Վիգեն Սարգսյանի նոր գլխավոր խորհրդականը


Ով է Վիգեն Սարգսյանի նոր գլխավոր խորհրդականը
Ապրիլ 26 12:31 2017

Այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական:

Armday.am-ը ներկայացնում է, թե ինչ ճանապարհ է անցել նա մինչ նախարարի գլխավոր խորհրդական նշանակվելը:

Ինժեներ-էլեկտրամեխանիկ մասնագիտությամբ Սոնա Ղարիբյանը1991-1992 թթ.-ին սովորել և ավարտել է «Գիտելիք» ընկերության «Հաշվապահական հաշվառումը կոոպերատիվներում և փոքր ձեռնարկություններում» դասընթացը։

1997-2001 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնի դասընթացները։

Վերապատրաստվել է Ղրղզստանում, Լեհաստանում, Ավստրիայում, Սլովենիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Եգիպտոսում։

Իր աշխատանքային գործունեությունը Ղարիբյանը սկսել է 1986-1991 թթ.՝ աշխատելով «Նեյտրոն» գործարանում՝ որպես էլեկտրամոնտաժող: Այնուհետև 1992-1994 թթ.-ին ՀՀ մշակույթի նախարարության ժողովրդական գործիքների անսամբլի գլխավոր հաշվապահն է եղել:

1994-2008թթ. որպես գլխավոր հաշվապահ աշխատել է «Անուշ-99» ՍՊԸ-ում, Հայաստանի բանկերի ասոցիացիայում, իսկ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունում ՝1-ին բաժնի պետ։
2008-2014 թթ. - եղել է ՀՀֆինանսների նախարարությանի ֆինանսական վերահսկողության տեսչության պետ։

2015 թ.նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով։

Ղարիբյանն Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Նա նաև ՀՀԿ խորհրդի անդամ է: