Վանաձորի Քիմիական գործարանի մոտ հոշոտված դի է հայտնաբերվել


Վանաձորի Քիմիական գործարանի մոտ հոշոտված դի է հայտնաբերվել
Ապրիլ 26 12:19 2017

Երեկ Վանաձորի Քիմիական գործարանի վերևում` Փաշիգյուղ կոչվող հանդամասում հայտնաբերվել է հոշոտված դի:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից սույն դեպի հետ կապված հայտնել են, որ նույն օրը՝ ժամը 14.52-ին, Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ 11:30-ի սահմաններում Վանաձորի Քիմիական գործարանի վերևում` Փաշիգյուղ կոչվող հանդամասում, հայտնաբերվել է ինքնությունը չպարզված անձի հոշոտված դի:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դիակի ինքնությունը պարզելու համար:

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:



loading...