Որոնք են կենդանակերպի ամենաուժեղ նշանները


Որոնք են կենդանակերպի ամենաուժեղ նշանները
Ապրիլ 26 12:12 2017

Օդի տարերք

Ջրհոս
Օդի տարերքում կենդանակերպի ամենաուժեղ նշանը հանդիսանում է Ջրհոսը: Չնայած որոշակի երազկոտությանը և բարձր իդեալներին ձգտելուն, սա նշան է, որը կարող է կյանքում շատ անգամներ դժվարություններ ունենալ, բայց երբեք չվհատվել: Ջրհոսներն ընդունակ են արագ հարմարվել կյանքի յուրաքանչյուր փոփոխության:

Կշեռք

Նրանք այնքան էլ թույլ չեն, բայց իրենց էներգիան սխալ օգտագործելու և գործը մինչև վերջ չհասցնելու վատ բնավորություն ունեն: Նրանք արագ կորցնում են էնտուզիազմը և ցանկությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաև նպատակը:

Երկվորյակներ

Այս տարերքում ամենաթույլ նշանը հանդիսանում են Երկվորյակները: Նրանք չեն կարող կենտրոնանալ 1 գործի վրա, և նրանց հաճախ չի բավարարում աջակցությունը: Երբ նրանք դժվարությունների են հանդիպում, ընկնում են խուճապի մեջ և սկսում են օգնություն խնդրել ուրիշ մարդկանցից:

Կրակի տարերք

Աղեղնավոր

Այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն տրտնջում և փորձում են պահպանել մարդկայնությունը յուրաքանչյուր իրավիճակում: Նրանք կարողանում են վերահսկել իրենց էմոցիաները, չեն ենթարկվում պրովոկացիաների և միշտ ունենում են իրենց կարծիքը: Նրանց ուժը լավատեսության և մեծ մտահորիզոնի մեջ է:

Առյուծ

Առաջին հայացքից այս նշանի ներկայացուցիչներն ուժեղ և կամային են երևում, բայց նրանք մեծամասնությամբ կախված են արտաքին հանգամանքներից և շրջապատի կարծիքից: Առյուծները միշտ աջակցության և գովասանքի կարիք ունեն: Եթե դա չլինի, նրանք շատ արագ քթները կկախեն:

Խոյ

Կրակի տարերքի ամենաթույլ նշանը Խոյն է: Չնայած այս նշանը շատ ակտիվ է, իր տարերքում թուլանում է: Խոյերը չեն կարողանում վերահսկել իրենց էմոցիաները և ընկնում են այն բանի իշխանության տակ, ինչ կատարվում է իրենց հոգում: Երբեմն Խոյերն իրենց անխոհեմ են պահում, որը նրանց դժվարին կացության մեջ է դնում:

Հողի տարերք

Այծեղջյուր

Նա համառ է, վճռական և հետևողական: Նրան դժվար է վիրավորել: Եթե նույնիսկ ամեն ինչ վատ է, նա, միևնույն է, կգնա դեպի իր նպատակը, թեկուզ՝ փոքր և անշտապ քայլերով:

Կույս

Նրանք հաճախ ուժեղ մարդու տպավորություն են թողնում, բայց երբեմն չեն կարողանում ընդունել աշխարհն այնպիսին, ինչպիսին կաև ուղղակի սկսում են լողալ հորձանուտով:

Ցուլ

Ցուլը հողի տարերքի ամենաթույլ նշանն է: Այս նշանի ներկայացուցիչները փոփոխություններ չեն սիրում: Իրենց ամբողջ կյանքը նրանք ցանկանում են ապրել հանգիստ և երջանիկ, բայց եթե նրանց պլանները խախտվում են, Ցլերը դառնում են անպաշտպան:

Ջրի տարերք

Ձկներ

Ջրի տարերքում ամենաուժեղ նշանը Ձկներն են: Դեռ ավելին, նրանք ուժեղ են ոչ միայն իրենց տարերքում, այլև ամբողջ կենդանակերպում: Դա կարող է մի փոքր
տարօրինակ թվալ. չէ՞ որ ձկների մոտ հաճախ բացակայում է կապն իրական աշխարհի հետ: Սրանում էլ հենց նրա ուժն է: Ձկները կարող են երկար ժամանակ համբերել, սպասել և հուսալ: Հոգու այսպիսի ուժն օգնում է նրանց մինչև վերջ պայքարել իրենց երջանկության համար:

Կարիճ

Կարիճն այնքան էլ ուժեղ չէ, ինչպես Ձկները: Նրա թուլությունը նրանում է, որ նա կարող է երկար ժամանակ իր մեջ պահել էմոցիաները: Դրանք էլ հենց կայրեն նրան ներսից` դարձնելով նրան ավելի ու ավելի թույլ:

Խեցգետին

Խեցգետինն իր տարերքի ամենազգայուն նշանն է: Այս նշանի ներկայացուցիչները շատ զգայուն են և վիրավորվող: Նրանց միշտ անհրաժեշտ է բարոյական աջակցություն և օգնություն: Եթե նրանց կողքին ոչ ոք չկա, Խեցգետինները դա ընդունում են՝ որպես նշան, որ ոչինչ չի փոխվի, և ընկնում են դեպրեսիայի մեջ: