Երեանում մեքենայի մեջ հայտնաբերված տղամարդը հանկարծամահ է եղել


Երեանում մեքենայի մեջ հայտնաբերված տղամարդը հանկարծամահ է եղել
Ապրիլ 26 11:59 2017

Երեւանում այսօր՝ ապրիլի 26-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի 41 XV 001 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել։

Armday.am-ի հետ զրույցում, Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ Այսօր՝ ապրիլի 26-ին, առավոտյան ժամը 8.05-ին ահազանգ է ստացվել շտապ օգնությունից, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի 41 XV 001 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել։
Օպերատիվ խումբը պարզել է, որ մեքենայի մեջ հանկարծամահ է եղել 1986թվականի ծնված Ա.Ծ.-ն:

Կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ ըստ shamshyan. com-ի՝ մահացածը Երեւան քաղաքի Շոպրոնի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Ծատուրյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածի հետեւանքով։ Արմեն Ծատուրյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենի զորամասում՝ որպես ինժեներական ծառայության պետ, կոչումով մայոր էր։ Նա աշխատանքի գնալիս նշված հատվածից վերցնում էր իր գործընկերոջը եւ միասին մեկնում աշխատանքի։



loading...