Թուրքիան չի ճանաչելու ԵԽԽՎ-ի որոշումը. Էրդողան


Թուրքիան չի ճանաչելու ԵԽԽՎ-ի որոշումը. Էրդողան
Ապրիլ 26 11:37 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ճանաչելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Թուրքիային մոնիթորինգի տակ առնելու որոշումը: Այս մասին նախագահն ասել է Reuters-ին տված հարցազրույցում:

Էրդողանը քննադատել է այն երկրներին, որոնք կոչ են անում վերջ տալ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին: «Քանի դեռ Եվրոպան անկեղծ կլինի, Թուրքիան հավատարիմ կմնա բանակցային գործընթացին և ի տարբերություն ԵՄ-ի` ոչ մեկի դեմքին դուռը չի փակի»,- ասել է նա:

Էրդողանը հայտնել է նաև, որ եթե գործընթացն ավելի ձգձգվի, իրենք չեն հապաղի Եվրամիությանը երկրի անդամակցության հարցը տանել հանրաքվեի:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև սահմանադրական հանրաքվեին` ասելով, որ Սահմանադրական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավունք չունեն գնահատական տալու հանրաքվեի արդյունքներին:



loading...