Միհրան Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի գործը սառեցվել է. yerkir.am


Միհրան Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի գործը սառեցվել է. yerkir.am
Հունվար 17 21:17 2017

Մինչ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին, նրա վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործը կարծես սառեցվում է: Քրեական գործի հարուցումից անցել է 9 ամիս, սակայն, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ մինչ այս պահը գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

Կայքին տեղեկացրել են նաև, որ հիշյալ գործի շրջանակներում նախաքննական մարմինը համապատասխան հարցումներ է կատարել Մ. Պողոսյանի կողմից ՀՀ-ում կամ ՀՀ տարածքից դուրս ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ենթադրյալ փաստեր պարզելու ուղղությամբ:

«Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված ՀՀ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է կայքին ուղղված պատասխանում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...