Մանրամասներ Կոլումբիայում զինյալների գերությունից ազատված ՀՀ քաղաքացու մասին


Մանրամասներ Կոլումբիայում զինյալների գերությունից ազատված ՀՀ քաղաքացու մասին
Ապրիլ 26 11:27 2017

Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը, որը անցած շաբաթ Կոլումբիայում փախել է «Ազգային ազատագրման բանակ» խմբավորման գերությունից, էկզոտիկ երկիր էր մեկնել գումար վաստակելու համար:

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Արսեն Ոսկանյանը մի քանի տարի Մոսկվայում աշխատել է որպես տաքսու վարորդ, որից հետո մեկնել է Կոլումբիա՝ Հայաստանում տուն կառուցելու համար գումար վաստակելու նպատակով: Նա Կոլումբիայում զբաղվել է թունավոր և թանկարժեք գորտերի որսով: Ոսկանյանը նախատեսում էր մոտակա ժամանակներս վերադառնալ Հայաստան:

Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Ոսկանյանը ապրիլի 19-ին փախել է գերությունից: Խմբվորման հայտարարության համաձայն՝ պատանդին պատրաստվում էին ազատ արձակել, սակայն տեղափոխման ժամանակ նա հարձակվել է զինյալներից մեկի վրա, խլել է նրա զենքը և կրակ բացել՝ վիրավորելով վեց մարդու: Նշվում է, որ Ոսկանյանը ևս վիրավորվել է և հայտնի չէ՝ որտեղ է նա հիմա: