Քիմ Քարդաշյանը անմոռուկի տեսքով նոր Kimoji է ներկայացրել


Քիմ Քարդաշյանը անմոռուկի տեսքով նոր Kimoji է ներկայացրել
Ապրիլ 26 13:16 2017

Քիմ Քարդաշյանը անմոռուկի տեսքով նոր Kimoji է ներկայացրել: Այն 36-ամյա հայուհին հրապարակել է իր Twitter-ում:

 

«New Never Forget Kimoji», - գրել է Քիմը՝ հավելելով #Armenian հեշթեգը:

Ավելի վաղ Քիմն իր աջակցությունն էր հայտնել Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին, որի երեւանյան պրեմիերան կայացավ ապրիլի 24-ին:

Ես շատ հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին նման ֆիլմ է նկարահանվել, որի միջոցով շատերը կիմանան հայերի պատմությունը», - հայտարարել էր նա: