Աշխարհի ամենայուրօրինակ հյուրանոցները (ֆոտոշարք)


Աշխարհի ամենայուրօրինակ հյուրանոցները (ֆոտոշարք)
Հունվար 17 21:02 2017

Եթե դուք մշտապես շրջագայում եք և ապրում եք հյուրանոցներում, ապա հավանաբար նկատել եք, որ դրանք գրեթե բոլորը միանման են, սակայն աշխարհում կան հրաշալի հյուրանոցներ, որոնք իրենց տեսակով միակն են: Ահա դրանցից մի քանիսը.

8 Հոու հյուրանոց (Ноу), Բեռլին, Գերմանիա

Հյուրանոցը ֆանկի ոճով է: Այցելուները կարող են ընտրել սենյակի և նույնիսկ հարկի գույնը:

 

7. Kokopelli's Cave Bed and Breakfast հյուրանոց, Նյու Մեքսիկո:

Հյուրանոցը քարանձավային է: Անկողինը և նախաճաշը գտնվում են գետնից 30 մետր ցածրության վրա:

6. Attrap’Rêves հյուրանոց, Ֆրանսիա

Եթե ցանկանում եք հարմարավետ բացօթյա հանգիստ ունենալ, ապա գնացեք Attrap’Rêves հյուրանոց: Այն իդեալական վայր է սիրահարների համար: Հյուրանոցը հսկայական ապակե սրվակի տեսք ունի:

5. Սառցե հյուրանոց (Ice Hotel), Շվեդիա

Սառցե հյուրանոցը, ձյունից և սառույցից պատրաստված, ամենամեծ հյուրանոցն է աշխարհում: Հյուրերը քնում են սառույցից պատրաստված անկողնու վրա: Հյուրանոցում օդի ջերմաստիճանը -5 աստիճան է ըստ Ցելսիուսի: Քանի որ ամռանը սառույցը հալչում է, հյուրանոցը վերակառուցում են ամեն տարին նոյեմբերին:

4. Պալասիո-դել-Սալ, (PALACIO DE SAL), Բոլիվիա

Հյուրանոցը պատրաստված է մաքուր աղից: Լոգարանը և զուգարանը միակ վայրն են, որոնք աղից պատրաստված չեն:

3. Jules Underwater Lodge, Ֆլորիդա

Հյուրանոցը եղել է գիտահետազոտական լաբորատորիա, որը հետագայում վերածվել է աշխարհում առաջին ստորգետնյա հյուրանոցի: Սեղմված օդի շնորհիվ ջուրը չի բարձրանում և չի խորտակում համարը:

2. Ավազե ամրոց հյուրանոց (Sandcastle Hotel), Մեծ Բրիտանիա

Sandcastle հյուրանոցը մարդկանց մանկության երազանքն է, ովքեր սիրում էին ավազից շինություններ սարքել: Հյուրանոցը սարքել են չորս քանդակագործներ, ովքեր օր ու գիշեր աշխատել են, որպեսզի ստեղծեն այս գլուխգործոցը:

1.Հայելային հյուրանոց ծառի վրա (Mirrorcube Tree Hotel), Շվեդիա

Այս հյուրանոցը իրենից ներկայացնում է ծառի վրա հայտնված և ապակիներով ծածկված ալյումինե արկղ: Համարում կա երկտեղանի անկողին, հյուրասենյակ, լոգասենյակ: Հյուրերը հնարավորություն ունեն պտտվել 360 աստիճանով: