Ռուսաստանում վերահսկման տեսախցիկները ֆիքսել են 12-ամյա աղջկա առևանգումը (տեսանյութ)


Ռուսաստանում վերահսկման տեսախցիկները ֆիքսել են 12-ամյա աղջկա առևանգումը (տեսանյութ)
Հունվար 17 16:51 2017

Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում անհայտ անձինք Лада-Гранта մակնիշի մեքենայով 12-ամյա աշակերտուհու են առևանգել:

Life.ru-ի հաղորդմամբ` աղջկան բռնի ուժով նստեցրել են մեքենայի մեջ և տարել անհայտ ուղղությամբ: Երեխայի առևանգման պահը նկարահանվել է տեսահսկման համակարգի տեսախցիկներով:

Տեսագրության կադրերում երևում է կայանված սպիտակ մեքենան և մի քանի անձնաց շարժը մեքենայի շրջանում:

Երեխայի որոնումներով զբաղվում են իրավապահ մարմինները, սակայն նրա գտվելու վայրը դեռևս չեն հայտնաբերել: