Տհաճ հոտերի առաջացման պատճառները


Տհաճ հոտերի առաջացման պատճառները
Ապրիլ 25 23:40 2017

Հոտերը գրգռում են մեր երևակայությունը: Հիշեք, թե ինչ տհաճ է, երբ ինչ-որ մեկից հավաբնի հոտ է գալիս: Սակայն ավելի ահավոր է, երբ այդ հոտը գալիս է քեզնից: Բարեբախտաբար, կան այդ հոտերից ազատվելու հասարակ մեթոդներ: Տհաճ հոտերից զերծ մնալու համար հետևեք 4 հասարակ խորհուրդներին:

Ոտնաթաթի մաշկին կա 250 000 քրտնագեղձ: Եթե դուք կրում եք գուլպաներ կամ կոշիկ` սինթետիկ նյութերից, ձեր ոտքերը սկսում են գարշահոտ տարածել: Դրա պատճառը բազմաթիվ քրտնագեղձերում առկա հատուկ մանրէների անկառավարելի բազմացումն է: Այս մասին գրում է Doctors.am-ը:

Խորհուրդ թիվ 1 - Լոգանք ընդունելուց հետո մանրակրկիտ չորացրեք ոտքերի մաշկը, այնուհետև միզանյութ կամ վերբենա պարունակող նրբաքսուկներ օգտագործեք:

Սթրեսը, հորմոնալ ֆոնի փոփոխությունները և որոշ սննդամթերքների օգտագործումը կարող են քրտնքահոտի առաջացման պատճառ դառնալ: Քրտնագեղձերի չափազանց ակտիվության ժամանակ (հիպերհիդրոզ) նույնպես նկատվում է բնորոշ քրտնքահոտի առաջացում: Մարդկանց մեծ մասը բավարարվում են հոտազերծիչների օգտագործմամաբ: Սակայն, եթե դուք, այնուամենայնիվ, զգում եք տհաճ քրտնքահոտ, օգտագործեք հակապերսպիրանտներ:

Խորհուրդ թիվ 2 - Թևատակերի մաշկին քսեք բորաթթվի կամ այլ նմանօրինակ նյութերի լուծույթ: Մանրէների զարգացումը պակասեցնելու համար կարելի է օգտվել նաև հակամանրէային հիմքով կամ ալյումին պարունակող քսուկներից: Հիպերհիդրոզի ժամանակ (ուժեղացած քրտնարտադրություն) արդյունավետ են բոտոքսի ներարկումները, որի շնորհիվ քրտնարտադրությունը նվազում է:

Խորհուրդ թիվ 3 - Բերանի տհաճ հոտը վերացնելու համար բավական է մաքրել ատամները և լեզուն: Հենց լեզվի վրա են տեղակայվում այն մանրէները, որոնք առաջացնում են բերանի տհաճ հոտը:

Խորհուրդ թիվ 4 - Որոշակի մթերքներ ուտելու դեպքում կարող է որովայնի փքվել և առաջացնել գազեր: Կարելի է սննդային օրագիր պահել և այնտեղ նշել, թե որ սննդամթերքներն են գազեր առաջացնում: Որպես կանոն, դրա պատճառը դառնում են կաթնամթերքները, ինչպես նաև մրգերն ու բանջարեղենները: Հենց դրանցով են սնվում հաստ աղիքում գտնվող մանրէները:



loading...