Թուրքիան հայտարարել է Իրաքում և Սիրիայում 70 զինյալների ոչնչացման մասին


Թուրքիան հայտարարել է Իրաքում և Սիրիայում 70 զինյալների ոչնչացման մասին
Ապրիլ 25 22:47 2017

Պաշտոնական Անկարան հայտարարել է Իրաքի Սինջարում, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում 70 զինյալների ոչնչացման մասին՝ տեղեկացնում է Reuters-ը:

Թուրք պաշտոնյաների խոսքով՝ ոչնչացված զինյալները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամներ են:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Թուրքիայի ԶՕՈւ-ն հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում և Սիրիայի հյուսիս-արևելքում սիրիացի քրդերի տարածքներին: