Թրամփը խոստացել է մշտապես աջակցել Իսրայելին


Թրամփը խոստացել է մշտապես աջակցել Իսրայելին
Ապրիլ 25 21:56 2017

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մշտապես աջակցել Իսրայելին և հրեա ժողովրդին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Որպես ԱՄՆ Նախագահ ես մշտապես կլինեմ հրեա ժողովրդի հետ: Եվ ես մշտապես կլինեմ մեր մեծ ընկերոջ և գործընկերոջ` Իսրայել պետության հետ»,- հայտարարել է Թրամփը` Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված Կոնգրեսում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: