Եթե Ռուսաստանը ԼՂ-ի հարցով զբաղվի ողջ լրջությամբ, ապա կփոխվի ստատուս քվոն. Մամեդյարով


Եթե Ռուսաստանը ԼՂ-ի հարցով զբաղվի ողջ լրջությամբ, ապա կփոխվի ստատուս քվոն. Մամեդյարով
Հունվար 17 20:40 2017

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արրտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն բարձր է գանահատում 2016 թվականի ապրիլին ղարաբաղյան կարգավորման գործընթացում Մոսկվայի ջանքերը.
«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի այն ջանքերը, որոնք գործադրվել են՝ նախորդ տարվա ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ հասնելու համար հրադադարի ռեժիմին։

Վստահ եմ, որ եթե Ռուսաստանը հարցով զբաղվի ողջ լրջությամբ, այդ ժամանակ կփոխվի ստատուս քվոն, տարածաշրջանում կվերականգնվի կայունությունը»։

Սրանից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը նախորդ տարվա ապրիլի սկզբին մեծ ջանքեր է գործադրել Ղարաբաղյան հակամարտության գոտում արյունահեղությունը կասեցնելու համար։