Զիդանը Բեյլի և Բարսելոնայից կրած պարտության մասին


Զիդանը Բեյլի և Բարսելոնայից կրած պարտության մասին
Ապրիլ 25 21:22 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի վնասվածքը և խոսել «սերուցքայինների» պարտության մասին:

«Բեյլի վնասվածքն այդքան էլ լուրջ չէ: Հուսով ենք, որ շուտով նա կվերադառնա խաղադաշտ: Կարծում եմ` Բեյլը կկարողանա մասնակցել ընթացիկ մրցաշրջանի հանդիպումներին:

Երբ դուք պարտվում եք, ապա պետք է ընդունեք քննադատությունը: Երբեմն հենց քննադատությունն է օգնում արթնացնել ձեր մեջ քնած ցանկությունն ու զայրույթը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում AS-ը:

Հավելենք, որ Բեյլը ստիպված կլինի բաց թողնել շուրջ 3 շաբաթ: