Ադրբեջանական կողմը կրակել է Բաղանիսի միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ. իրավիճակն այժմ հանգիստ է


Ադրբեջանական կողմը կրակել է Բաղանիսի միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ. իրավիճակն այժմ հանգիստ է
Ապրիլ 25 20:30 2017

Ադրբեջանական կողմն ապրիլի 25-ին` 17:45-ի սահմաններում, կրակոցներ է արձակել ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ իրավիճակն այս պահին հանգիստ է և լիովին վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:

Կրակոցների ընթացքում մեքենաների վարորդներն անվտանգության նկատառումներով Ոսկեպար-Բաղանիս հատվածն անցել են շրջանցիկ ավտոճանապարհով:



loading...