Դիվանագիտական սկանդալ՝ Իսրայելի և Գերմանիայի միջև


Դիվանագիտական սկանդալ՝ Իսրայելի և Գերմանիայի միջև
Ապրիլ 25 20:01 2017

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղարկել է հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ: Քաղաքական գործիչների բանակցությունները պետք է տեղի ունենային երեքշաբթի, հաղորդում է Bild պարբերականը:

Ավելի վաղ Նեթանյահուն սպառնացել էր չեղարկել բանակցությունները Գաբրիելի հետ, եթե վերջինս հանդիպի իսրայելական «ձախ» կազմակերպությունների հետ: Գերմանացի դիվանագետն իր հերթին հայտարարել է, որ կափսոսա, եթե Իսրայելի կառավարության ղեկավարը նման քայլի գնա:

Գարբերիլը նշել է, որ իրավապաշտպանների թվում, որոնց հետ հանդիպել է, եղել են «կազմակերպություններ, որոնք խիստ քննադատել են Իսրայելի քաղաքականությունը պաղեստինցիների հանդեպ»: