Թուրքիայում դատախազը Դեմիրթաշի համար պահանջել է 142, իսկ Յուքսեքդաղի համար՝ 83 տարվա ազատազրկում


Թուրքիայում դատախազը Դեմիրթաշի համար պահանջել է 142, իսկ Յուքսեքդաղի համար՝ 83 տարվա ազատազրկում
Հունվար 17 20:13 2017

Ստամբուլի հայկական Agos թերթի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի դատախազությունը պատրաստել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի ու Ֆիգեն Յուքսեքդաղի նկատմամբ մեղադրանքները։

Դեմիրթաշի համար պահանջվել է 43-142, իսկ Յուքսեքդաղի համար՝ 30-83 տարվա ազատազրկում։ Դեմիրթաշը մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու», «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն կատարելու», «երթերի ու հանրահավաքների օրենքին ընդդիմանալու», «ժողովրդի մեջ քեն և թշնամանք սերմանելու», «հրապարակավ հրահրման և օրենքին չենթարկվելու», «հանցանքը գովելու» համար։

Յուքսեքդաղն իր հերթին մեղադրվում է «երթերի ու հանրահավաքների օրենքին ընդդիմանալու», «ժողովրդի մեջ քեն և թշնամանք սերմանելու», «հանցանք գործել հրահրելու» համար։



loading...