Անջելինա Ջոլին և նրա նոր ընտրյալը ցանկանում են երեխա որդեգրել


Անջելինա Ջոլին և նրա նոր ընտրյալը ցանկանում են երեխա որդեգրել
Ապրիլ 25 17:33 2017

Թեև Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը պաշտոնապես դեռևս ապահարզանի գործընթացի մեջ են, սակայն երկուսն էլ արդեն նոր կյանք են սկսել: Փիթը կրկին ժամադրությունների է գնում, իսկ Ջոլին, խոսակցությունների համաձայն, հարսանիքի է պատրաստվում հանելուկային բրիտանացի գործարարի հետ, ում հետ ծանոթացել է, երբ դեռ Փիթի հետ էր ամուսնացած:

 In Touch և Celebrity Insider պարբերականները վերջերս հայտնել էին, որ Ջոլին այժմ ձգտում է հնարավորինս արագ ավարտին հասցնել դատական բոլոր պրոցեսները, որովհետև ուզում է ընտանիք կազմել իր նոր ընկերոջ հետ: ԶԼՄ-երի տվյալներով, դերասանուհին և գործարարը պատրաստվում են երեխա որդեգրել:

«էնջին միշտ ևս մեկ երեխա է ուզել, բայց Բրեդը դեմ էր, որովհետև կարծում էր, որ իրենց ընտանիքն արդեն ամբողջական է»,-հայտնել է աղբյուրը: Դերասանուհու նոր ընտրյալը կողմ է նրա այդ որոշմանը:

Աղբյուրը նաև բացատրել է, թե ինչու է Ջոլիի նոր ընտրյալի մասին այդքան քիչ բան հայտնի. «Նրանց ժամադրությունները միշտ գաղտնի են անցնում և միշտ ոչ հասարակական վայրերում: Ջոլին ցանկանում է ավարտել ամուսնալուծության գործընթացը, այնուհետև նոր հայտնվել հասարակական վայրերում նոր ընտրյալի հետ»:

Հիշեցնենք, որ Ջոլին և Փիթը ամուսնալուծության մասին հայտարարել են 2016թ. սեպտեմբերին: 

 



loading...