Դոլարի փոխարժեքը նվազել է, իսկ եվրոն թանկացել է ավելի քան 8,5 դրամով


Դոլարի փոխարժեքը նվազել է, իսկ եվրոն թանկացել է ավելի քան 8,5 դրամով
Ապրիլ 25 16:39 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է 484.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.28 դրամ (աճել է 8.56 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 620.44 դրամ (աճել է 0.61 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.65 դրամ (աճել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 277.4 դրամ, ոսկի՝ 19,771.45 դրամ, պլատին՝ 14,874.53 դրամ։

Ապրիլի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առուուվաճառք չի կատարվել:



loading...