5 պատճառ, թե ինչու չի կարելի տղամարդկանց չարաշահել գարեջուրը


5 պատճառ, թե ինչու չի կարելի տղամարդկանց չարաշահել գարեջուրը
Հունվար 17 20:03 2017

«Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ» արտահայտությունն արդիական է նաև սննդի ու խմիչքի օգտագործման հարցում: Ինչպես հայտնի է, ալկոհոլի չափավոր օգտագործելը անգամ օգտակար է օրգանիզմի համար: Իսկ ահա չարաշահումը կարող է մի շարք առողջական խնդիրների պատճառ դառնալ:

Ձեզ ենք ներկայացնում 5 պատճառ, թե ինչու տղամարդկանց չի կարելի չարաշահել գարեջուրը.

1. Խոլեստերինի մակարդակի բարձրացում. Էստրոգենի չնչին բարձրացումը հանգեցնում է խոլեստերինի մակարդակի բարձրացմանը: Էստրոգենն էլ մեծացնում է սրտանոթային հիվանդությունների և ինսուլտի առաջացման վտանգը:

2. Ճարպակալում. Գարեջուրը նպաստում է ճարպի առաջացմանը, որը կուտակվում է տղամարդկանց փորի հատվածում: Փորի հատվածում ճարպն էլ առաջացնում է մի շարք առողջական խնդիրներ՝ շաքարախտ, սեռական բնույթի խնդիրներ, ինչպես նաև հոգնածության պատճառ է դառնում:

3. Վաղ թե ուշ, ճարպակալումը առաջացնում է տղամարդկանց մոտ ինտիմ խնդիրներ, օրինակ՝ պրոստատիտ:

4. Առաջանում են հորմոնալ խանգարումներ՝ տղամարդու կրծքի շրջանում ճարպի կուտակում:

5. Աստիճանաբար տղամարդու օրգանիզմը թուլանում է, վատանում է նաև սրտի աշխատանքը, իսկ սրտային անբավարարվածությունը վաղաժամ մահվան վտանգ է առաջացնում: