Թուրքիա-Եվրոպա նոր ռաունդ. ԵԽԽՎ-ն Թուրքիային վերադարձրել է մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակին


Թուրքիա-Եվրոպա նոր ռաունդ. ԵԽԽՎ-ն Թուրքիային վերադարձրել է մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակին
Ապրիլ 25 16:13 2017

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը ֆեյբուքյան իր էջում գրել է, որ մինչ քվեարկության սկսվելը Թուրքիան սպառնացել է միջոցներ ձեռնարկել փաստաթուղթն ընդունելու դեպքում՝ ընդհուպ Վեհաժողովում անդամակցության դադարեցումը

«Թուրքիա- Եվրոպա սուր հակամարտության եւս մեկ ռաունդ երաշխավորված է»,- նշել է նա:

Նշենք, որ ԵԽԽՎ-ն, ձայների բացարձակ մեծամասնությամբ, որոշում է կայացրել Թուրքիային վերադարձնել իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը, կապված այդ երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի հետ։

Վեհաժողովը որոշել է վերականգնել մոնիթորինգը, որը դադարեցվել է 2004 թվականին։