228 ոստիկան ստացել է կարգապահական տույժ


228 ոստիկան ստացել է կարգապահական տույժ
Ապրիլ 25 15:42 2017

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ ոստիկանությունում իրականացված ծառայողական քննությունների արդյունքում, ընդհանուր առմամբ, կարգապահական տույժ է ստացել ոստիկանության 228 ծառայող, որից 48-ը՝ ճանապարհային ոստիկան։ Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տույժ ստացած ճանապարհային ոստիկանները 9 էին։ Հիմնականում ճանապարհային ոստիկանները խախտել են անհատական տեսախցիկների կիրառման կարգը։ Հիշեցնեմ, որ տեսախցիկներ ճանապարհային ոստիկանները սկսել են կրել 2016 թվականի սեպտեմբերից։
Ոստիկանության ղեկավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների, մասնավորապես՝  ճանապարհային ոստիկանության աշխատանքի կատարելագործման խնդիրը:

Ճանապարհային ոստիկանության պրոֆեսիոնալիզմի հետագա բարձրացման, տեխնիկական  հագեցման և այս ծառայության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի
առավելագույն նվազեցման ուղղությամբ հետևողական  աշխատանքը շարունակվում է:

Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան գրառումը: