27 տարի առաջ Գարի Կասպարովը վաճառել է թագը և գումարը նվիրաբերել Բաքվի հայ փախստականներին


27 տարի առաջ Գարի Կասպարովը վաճառել է թագը և գումարը նվիրաբերել Բաքվի հայ փախստականներին
Հունվար 17 19:59 2017

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը «Կոմերսանտ» թերթի հետ զրույցում խոսել է Աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի հետ փոխհարաբերությունների՝ պատմելով անցյալի ուշագրավ դեպք:

«1990 թվականին Կասպարովը հաղթելով Կարպովին, «Կառլո» ֆիրմայից ստացել է 1118 հատ սև և սպիտակ ադամանդ պարունակող թագ:

Կասպարովը ցանկացել է վաճառել թագը և գումարը փոխանցել Բաքվի հայ փախստականներին: Արաբ շեյխ էր ցանկանում գնել, ով անհետացել է, իսկ Կասպարովը գումարը խոստացել էր փախստականներին: Այդ ժամանակ ես գնեցի այդ թագը»,- ասել է Իլյումժինովը: