Մելանիա և Իվանկա Թրամփերի հարաբերությունները փչացել են


Մելանիա և Իվանկա Թրամփերի հարաբերությունները փչացել են
Ապրիլ 25 15:13 2017

Մելանիա և Իվանկա Թրամփերը մշտապես աչքի են ընկել իրենց իդեալական հարաբերություններով, նրանք մշտապես շատ ջերմ են արտահայտվել իրար մասին: Սակայն, մի քանի ներքին աղբյուրների խոսքով, վերջին ժամանակներս Մելանիայի և Իվանկայի հարաբերությունները սառել են: Այս մասին գրում է elle.ru-ն:

Պարբերականը նշում է, որ Սպիտակ տան աղբյուրների կարծիքով, պատճառն այն է, որ Իվանկան պաշտոնապես համարվում է նախագահի խորհրդականը, իսկ Մելանիա Թրամփը չի կարող լիովին իրագործել առաջին տիկնոջ պարտականությունները իր որդու՝ Բերոնի պատճառով. մինչև ուսումնական տարվա ավարտը Մելանիան հրաժարվում է տեղափոխվել Վաշինգտոն տղային չցավեցնելու համար: Ընդ որում, նախագահի ընտանիքի մամլո քարտուղարը հերքել է Մելանիայի և Իվանկայի վեճի մասին խոսակցությունները: