Կայծակը հարվածել է հեռուստահաղորդավարին ուղիղ եթերի ժամանակ (տեսանյութ)


Կայծակը հարվածել է հեռուստահաղորդավարին ուղիղ եթերի ժամանակ (տեսանյութ)
Ապրիլ 25 14:05 2017

Չինաստանի Dalian TV հեռուստաալիքի հաղորդավարին կայծակն է հարվածել ուղիղ եթերի ժամանակ: Այդ մասին գրել է South China Morning Post թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ Լու Սյաոդունը փողոցում կանգնած պատմում էր եղանակի կանխատեսման մասին: Այդ պահին քաղաքում ամպրոպ է եղել:

Տեսագրության մեջ, որը YouTube­-ում հրապարակել է «Ժենմին ժիբաո» թերթը, պայծառ բռնկում է երեւում եթերի պահին, ինչից հետո հաղորդավարը ճչում է եւ դեն նետում հովանոցը, որին, ենթադրաբար, հարվածել է կայծակը:

«Ձեռքս թմրեց, ես էլեկտրականության պես դեղին կայծեր տեսա ձեռքիս եւ հովանոցի բռնակի վրա»,­-մեջբերում է անում հաղորդավարի խոսքից South China Morning Post թերթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 



loading...